Հայաստանի տարբեր հատվածներում էլեկտրաէներգիայի մատակարարման տատանումները կապված են ավտոմատիկայի աշխատանքի հետ։ Այս մասին ասել է Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը։

«Լարման անկման հետեւանքով ավտոմատիկա է աշխատում ու հոսանքը տատանվում է։ Խնդիրը բարձրավոլտ գծերում է։ Մասնագետը ինձ փոխանցեց, որ ընդամենը 5 րոպե տեւողությամբ է եղել Ավան, 3-րդ մաս, Էջմիածին եւ այլ բնակավայրերում։ Ցերեկն էլ է եղել նմանատիպ դեպք՝ 3 րոպե տեւողությամբ»,- ասել է  Սարջարյանը։