«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության ահազանգն այն մասին, որ «Վիշապի կոթողներ» այգում օրերս վերսկսել են շինարարական աշխատանքները, գործնականում անմիջապես ստացավ Երեւանի քաղաքապետարանի արձագանքը: Երեւանի քաղաքապետի մամլո քարտուղար Շուշան Սարդարյանը «Էկոլուրին» հայտնել է, որ շինարարական աշխատանքները դադարեցված են, քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ: Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը հարցն ուսումնասիրում է` կառուցապատողի հետ փոխհամաձայնեցված լուծումներ գտնելու համար՝  ի նպաստ այգու պահպանման:

Նշենք, որ կառուցապատողը`  «Air Construction» ընկերությունը ցանկանում է այգում կառուցել բազմահարկ շենք:

Հիշեցնենք, որ «Վիշապի կոթողներ» այգին գտնվում է Նոր Նորք թաղամասում` Գայի պող. Հ. 19/71 հասցեով: