Երեւանում հունիսի 28-ին տեղի կունենա Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի  կողմից վերականգնվող էներգետիկայի ոլորտում իրականացված ուսումնասիրությունների հավաքածուի հրատարակման շնորհանդեսն ու քննարկումը:

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ հրատարակված հավաքածուն ներառում է`

- վերականգնվող էներգետիկայի ուղեցույցային ծրագիրը,
- փոքր հիդրոկայանների զարգացման սխեման,
- արեւային ֆոտովոլտայիկ տեխնոլոգիաների հեռանկարներին, կենսավառելիքի արտադրության հնարավորություններին նվիրված ուսումնասիրություններ եւ մի շարք այլ նյութեր:

Միջոցառման նպատակներն են`

- մեծացնել մասնավոր սեփականություն հանդիսացող եւ մասնավոր հիմունքներով օգտագործվող վերականգնվող էներգիայի արտադրության դերը,
- դյուրինացնել ՎԷ ոլորտում ներդրումների ներգրավումը եւ հայտնաբերել ոլորտի պոտենցիալ ներդրողներին,
- ներկայացնել ՀԲ/ՀԲՀ GEF TF-056211 «Վերականգնվող էներգետիկայի ծրագրի» (ՎԷԾ) շրջանակներում ստացված արդյունքներն ու ձեռքբերումները ՀՀ եւ արտերկրի ներդրողների եւ հասարակության լայն շրջանակի համար: