Եվրամիությունը ձգտում է երկխոսություն հաստատել Մոսկվայի հետ, բայց ռուսական կողմն առայժմ հետաքրքրություն չի ցուցաբերուն: Այս մասին մայիսի 24-ին ԵՄ գագաթնաժողովի նախօրեին հայտարարեց Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով` Ռուսաստանի Դաշնության եւ ԵՄ-ի հարաբերություններն այժմ շատ լարված են, բայց Եվրամիությունը ցանկանում է երկխոսություն սկսել:

«Մենք երկխոսության ուղիներ ենք ուզում, սակայն դրա համար պատասխան արձագանք է պահանջվում»,- ասել է նախարարը: Նա նշել է, որ ներկայումս Ռուսաստանը դրանում շահագրգռված չէ: «Հիմա [Ռուսաստանի շահագրգռվածություն] չկա: Կան [համապատասխան] ազդակներ, որոնք մենք վերջին շրջանում ստանում ենք Մոսկվայից»,- հավելել է նախարարը: Եվրամիությունն ու Ռուսաստանը պետք է համագործակցեն բազմաթիվ ոլորտներում` կլիմայից մինչեւ էներգետիկա, ասել է Շալենբերգը: Նա հույս է հայտնել, որ ԵՄ-ի եւ Մոսկվայի հարաբերություններում տոնայնությունը կփոխվի: