Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ավստրիայի արտգործնախարարին մեղադրել է ստախոսության մեջ:
Զախարովան պատասխանել է Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգի այն հայտարարությանը, որ Մոսկվան հետաքրքրություն չի ցուցաբերում ԵՄ-ի հետ երկխոսության հաստատման հարցում:
Իր ֆեյսբուքյան էջին Զախարովան գրել է. «Դա ճիշտ չէ: Եղել են բազմաթիվ քաղաքական, հումանիտար, տնտեսական նախագծեր, որոնց Ռուսաստանը եւ ԵՄ-ն մասնակցել են: Սակայն դրանք արգելափակվեցին Բրյուսելի կողմից հակառուսական պատժամիջոցների ընդունումից եւ երկխոսությունն ագրեսիվ հռետորաբանությամբ, անհիմն մեղադրանքներով եւ ապատեղեկատվական արշավներով փոխարինելուց հետո»:





























