Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին երկրի նախագահին անվանել է նախարարների կաբինետի ձեւավորման շուրջ բանակցությունների ձախողման պատճառ, որի հետեւանքով երկիրը ավելի քան յոթ ամիս մնում է առանց կառավարության, գրում է Тhe National news-ը:

Ելույթ ունենալով խորհրդարանի հատուկ նիստում՝ Հարիրին ասել է, որ ինքը հրաժարվում է կազմել այնպիսի կառավարություն, որը կբավարարի նախագահ Միշել Աունին: Փոխարենը նա մտադիր է խոստանալ ձեւավորել կաբինետ, որը կարող է կասեցնել երկրի տնտեսական փլուզումը:

Հարիրին ընդգծել է, որ խորհրդարանին ուղղված նախագահ Աունի նամակը վարչապետի պաշտոնի իր թեկնածությունը հետ կանչելու փորձ էր: Նա ասել է, որ այս քաղաքական հարձակումը նոր կառավարության կազմի հարցում Աունի պահանջները կատարելուց հրաժարվելու հետեւանք է:

Լիբանանն արդեն յոթ ամիս է, ինչ կառավարություն չունի, քանի որ Հարիրիին չի հաջողվում հաստատել նախարարների կաբինետը: Խորհրդարանի հատուկ նիստը հրավիրվել էր կառավարություն ստեղծելու բանակցությունների փակուղու վերաբերյալ նախագահ Միշել Աունի բողոք-նամակը քննարկելու համար։