Թուրքիայի եւ Ուկրաինայի հարաբերությունները միշտ եղել են եւ կլինեն անհավասար, քանի որ թուրքական տնտեսությունը շատ ավելի զարգացած է, քան ուկրաինականը, եւ քաղաքական հարաբերությունների աճի հետ մեկտեղ դրանք ավելի ու ավելի անհավասար կդառնան: Այս մասին հայտարարել է փորձագետ Իլյա Կուսան, գրում է Ahval ahvalnews.com-ը:
Վերջին մի քանի տարիների ընթացքում Ուկրաինան եւ Թուրքիան բարելավել են իրենց հարաբերությունները առեւտրային, ներդրումային եւ ռազմական համագործակցության հաշվին:
Ի դեմս Ուկրաինայի Թուրքիան տեսնում է պատրաստի գործընկերոջ, որը շահագրգռված է թուրքակա գովազդված ռազմական տեխնիկան եւ Սեւծովյան տարածաշրջանում իր ներկայությունը զարգացնելու հարթակ ձեռք բերել: Կիեւի համար Անկարան ներդրող է իր դեռ հասունացող տնտեսության համար եւ խոշոր տերություն, որը կարող է օգնել արագացնել իր ազգային զարգացման օրակարգը:
Սակայն փորձագետը պարզաբանել է, որ Դոնբասում վերջերս բռնկումը ցույց է տվե, որ Թուրքիան դեռ պատրաստ չէ աշխարհաքաղաքական դիտորդից վերածվել Ռուսաստանի եւ Ուկրաինայի հակամարտության մասնակիցի: Կուսան նշել է, որ Թուրքիայի սեփական ազգային շահերը միշտ առաջին տեղում կլինեն:
Ուկրաինայի հետ սերտ հարաբերությունների Թուրքիայի ձգտման արմատները շատ ավելի խորն են, քան Ռուսաստանի տարածաշրջանային հավակնությունների վերաբերյալ ցանկացած ընդհանուր մտահոգություն: Օսմանյան կայսրության ժամանակներից ի վեր Թուրքիան տնտեսական, մշակութային եւ քաղաքական հետաքրքրություններ է ունեցել Ուկրաինայում: Ավելի ուշ շրջանում Թուրքիան մշտապես մերժել է Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը 2014թ.՝ կրկնելով իր աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը:
Տարբեր քաղաքական մարտահրավերների պայմաններում Ուկրաինայի հետ Թուրքիայի հարաբերությունների աճը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի: Սա բնական միտում է ցանկացած քաղաքական գործընկերության մեջ բեկումնային գծերի հայտնվելու պայմաններում, բայց եթե առանց ուշադրության մնա, թուրք-ուկրաինական հարաբերությունների զարգացման արագ տեմպը կարող է ավելի ու ավելի ասիմետրիկ հարաբերությունների հանգեցնել, եզրակացնում է փորձագետը:





























