Այսօր՝ մայիսի 23-ին, ավտովթար է  տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAn.com-ը:

Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 29-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ, 35-ամյա  Գառնիկ Շահինյանի վարած Mercedes մակնիշի և Տավուի մարզի բնակիչ, 55-ամյա  Վարուժան Անանյանի վարած ВАЗ 2104 մակնիշի ավտոմեքենաները: 

Վթարի հետևանքով Գ. Շահինյանը մարմնական վնասվածքներով  տեղափոխվել  է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար  Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

 Տեղում հետաքննական աշխատանքները ղեղակավարել է  նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Գ. Շահինյանը Դալարիկ գյուղի «Սուրբ Վարդան» եկեղեցու քահանան է: