ԱՄՆ ռազմածովային ուժերի հետախուզական երկու ինքնաթիռ կիրակի օրը ժամեր շարունակ թռիչքներ են իրականացրել Սեւ ծովի վրայով Ռուսաստանի սահմանների մոտ, գրում է «Ինտերֆաքս»-ը:

Ինչպես հետեւում է արեւմտյան ավիացիոն ռեսուրսների մոնիտորինգից, ԱՄՆ ռազմածովային ուժերի EP-3E Aries II հեռահար ռադիոէլեկտրոնային հետախուզական ինքնաթիռը, որն օդ էր բարձրացել Հունաստանի Կրետե կղզու Սոուդա ծովային ավիաբազայից, եւ ԱՄՆ ՌԾՈՒ P-8A Poseidon հականավակային պարեկային ինքնաթիռը, որն օդ էր բարձրացել իտալական Սիցիլիա կղզու Սիգոնելլա ավիաբազայից, մի քանի ժամ թռել են Ղրիմի ափերի մոտ:

Նախօրեին Ռուսաստանի սահմանների մոտ գրանցվել էին նաեւ երկու ամերիկյան հետախուզական ինքնաթիռների թռիչքները` ԱՄՆ ռազմաօդային ուժերի RC-135W ռազմավարական հետախուզական ինքնաթիռի եւ ԱՄՆ ռազմածովային ուժերի P-8A Poseidon պարեկային հակասուզանավային ինքնաթիռի: Դրանք թռել են Ղրիմի եւ Կրասնոդարի երկրամասի ափի երկայնքով: