Տարեվերջին կբարձրանա այն ուսուցիչների աշխատավարձը, որոնք մասնակցել են կամավոր աստեստավորմանն ու լավ արդյունք գրանցել։ Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Կառավարության ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութից, հավելավճարի չափը կախված կլինի հավաքած միավորներից. աշխատավարձը կարող է ավելանալ մինչեւ 50 տոկոս։

Սեփական նախաձեռնությամբ գիտելիքները ստուգել եւ իրենց ամսական վարձատրության չափն ավելացնել այս փուլում կարող են միայն 7-12-րդ դասարանների ուսուցիչները։ Առաջին քայլը մինչեւ մայիսի 31-ը ԿԳՄՍ նախարարություն հայտ ներկայացնելն է։

Մանրամասները՝ տեսանյութում։