Իսրայելի հետախուզության նոր ղեկավարի պաշտոնում նշանակվել է Մոսադի վետերանը, որը, իսրայելյան ԶԼՄ-ների տվյալներով, մասնագիտացել է Իրանի եւ լիբանանյան «Հեզբոլահի» դեմ գործակալներ հավաքագրելու գործում:

56-ամյա Դեւիդ Բարնեան, որը ներկայում Մոսադի փոխտնօրենն է, կփոխարինի Ջոզեֆ (Յոսի) Քոհենին հունիսի սկզբում, ասվում է վարչապետ Բինյամին Նեթանյահուի գրասենյակի տարածած հայտարարության մեջ, հաղորդում է Reuters-ը:

Բարնեան միացել է Մոսադին 1996 թվականին՝ որպես օպերատիվ աշխատակից: 2013 թվականին եւ նախքան 2019-ին Մոսադի փոխտնօրենի պաշտոնում իր նշանակումը նա եղել է Ցոմետ ստորաբաժանման հրամանատար, որը, իսրայելյան ԶԼՄ-ների տեղեկություններով, հավաքագրում է գործակալներ:

Haaretz թերթը հաղորդել է, որ որպես «Ցոմետ»-ի հրամանատար՝ Բարնեան պատասխանատու է եղել Իրանի եւ Հեզբոլահի դեմ գործակալներ հավաքագրելու համար: