Նավթի համաշխարհային գները երեքշաբթի առավոտյան շարունակում էին աճել` COVID-19-ի համավարակի մեղմացման ֆոնին պահանջարկի մեծացման ակնկալիքով, վկայում են աճուրդների տվյալները, փոխանցում է «Փրայմ»-ը:
Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների գինն աճել է 0.28 տոկոսվ եւ կազմել 68.65 դոլար, օգոստոսյան ֆյուչերսների գինը` 0.16 տոկոսով` մեկ բարելի դիմաց 68.48 դոլար: WTI-ի հուլիսյան ֆյուչերսների գինը թանկացել է 0.11 տոկոսով` մեկ բարելի դիմաց կազմելով 66.12 դոլար:
ԶԼՄ-ների հաղորդմամբ` ԱՄՆ-ում COVID-19-ով վարակման նոր դեպքերի թիվը շաբաթվա ընթացքում աճել է ընդամենը 0.5 տոկոսով, ինչը ամենացածր ցուցանիշն է 2020 թվականի մարտից ի վեր: Պատվաստվել է երկրի բնակչության ավելի քան 61 տոկոսը, ինչը նպաստել է քաղաքացիների շարժունակության եւ էներգասպառման աճին: Այս ֆոնին նավթային թրեյդերները պահանջարկի հետագա վերականգնում են ակնկալում:




























