Պղնձի գինը երեքշաբթի առավոտյան, համաշխարհային արժույթների նկատմամբ, ԴՊՀ ներկայացուցչի հայտարարությունից հետո, դոլարի թուլացման ֆոնին, բարձրանում է, վկայում են սակարկությունների տվյալները, տեղեկացնում է «Պրայմ»-ը։
Պղնձի հուլիսյան ֆյուչերսների արժեքը Comex բորսայում բարձրացել է 0,53 տոկոսով՝ մինչեւ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 4,557 դոլար։
Դոլարի ինդեքսը (դոլարի փոխարժեքը ԱՄՆ հիմնական առեւտրային գործընկեր վեց երկրների արժույթների զամբյուղի նկատմամբ) նվազում է 0,1 տոկոսով։ Դոլարը իենի նկատմամբ գրեթե կայուն է։
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս անց մատակարարմամբ, երկուշաբթի օրվա սակարկությունների արդյունքներով աճել է 0,66 տոկոսով՝ մինչեւ 9947 դոլար, ալյումինիումինը՝ 0,72 տոկոսով՝ մինչեւ 2387 դոլար, ցինկինը կրճատվել է 0,76 տոկոսով՝ մինչեւ մեկ տոննան 2948,5 դոլար։
Դոլարի փոխարժեքը փոքր-ինչ նվազում է ԴՊՀ ներկայացուցչի հայտարարություններից հետո, որոնք թուլացրել են ինֆլյացիոն սպասելիքները շուկաներում։ Սենթ Լուիսի Դաշնային պահուստային բանկի ղեկավար Ջեյմս Բուլարդը հայտարարել է, որ գնաճի արագացումն սպասելի էր եւ առիթ չէ ԱՄՆ ԴՊՀ մոնետար քաղաքականության խստացման համար։
Դոլարի թուլացումը ավանդաբար պահպանում է հումքային ապրանքների արժեքը, քանի որ դրանք հասանելի են դառնում այլ արժույթով գնման համար։




























