Տեխասի օրենսդիր ժողովը հավանություն է տվել օրինագծին, որը չեղարկում է հանրային վայրերում ատրճանակ կրելուն անհրաժեշտ հատուկ թույկտվությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Associated Press-ին։
Գործակալության տվյալներով՝ չնայած զենքի կրումը վերահսկող խմբերի ակտիվ բողոքներին, օրինագծի կողմնակիցները կարծում են, որ այս միջոցը թույլ կտա նահանգի բնակիչներին ինքնապաշտպանության ավելի մեծ հնարավորություններ ունենալ։ Այժմ, որպեսզի օրենքն ուժի մեջ մտնի, այն պետք է ստորագրի նահանգապետ Գրեգ Էբոթը։ Եթե դա տեղի ունենա, ապա Տեխասի բնակիչները, որոնք դատվածություն չունեն բռնության կամ ինչ-որ հատուկ արգելքների հետ կապված հանցագործությունների պատճառով, կկարողանան ատրճանակ կրել հանրային վայրերում։ Ինչպես նշում է գործակալությունը, նման դրույթներ գործում են մոտ երկու տասնյակ այլ նահանգներում։
Տեխասում գործում է ամենալիբերալ օրենսդրություններից մեկը զենք կրելու եւ այն կիրառելու առումով. նահանգի բնակիչները կարող են հանրային վայրերում կրել հրացան, բացի այդ՝ նվազեցված են ահրաժեշտ մարզումների համար ներկայացվող պահանջները եւ դրանց գները։ Ներկայում նահանգում ատրճանակ կրելու արտոնագիր ունի ավելի քան 1,6 մլն մարդ։





























