Լատինական Ամերիկայում անցյալ տարի գրանցվել է աղքատության ամենաբարձր ցուցանիշը Վերջին 20 տարվա ընթացքում: Այս մասին ասվում է Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի համար տնտեսական հանձնաժողովի (ԼԱԿԱՏՀ) զեկույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով teleSUR հեռուստաալիքը:
Կազմակերպության տվյալներով` Լատինական Ամերիկայում 2020 թվականին աղքատության շեմից ցածր ապրում էր 78 միլիոն մարդ: Այս իրավիճակի հիմնական պատճառներից մեկը կորոնավիրուսի համավարակն էր, որը մեծ վնաս հասցրեց համաշխարհային տնտեսությանը: Զեկույցում նշվում է, որ Լատինական Ամերիկայի բնակչության 12.5 տոկոսն ապրում է աղքատության մեջ: Ավելի վաղ նման ցուցանիշ գրանցվել էր միայն 1999-ին, այն ժամանակ այդ ցուանիշը 12.8 տոկոս էր:
«Կորոնավիրուսի տարածումը դադարեցնելու համար [տարածաշրջանի երկրների] կառավարությունները կարանտինային միջոցներ են ձեռնարկել: Արդյունքում, տնտեսության մի շարք ոլորտների գործունեությունը նվազել կամ հասել է զրոյի»,- ասվում է ԼԱԿԱՏՀ զեկույցում:




























