Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 24-ին բաժին է ներկայացել 30-ամյա Էդվարդ Ն.-ն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հունվարի 15-ից Գերմանիայում Ինտերպոլի ԱԿԲ կողմից հետախուզվում էր թմրանյութերի մասին օրենքը խախտելու մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: