ԵՄ 27 երկրների ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթնաժողովին կողմ են հանդես եկել Եվրամիությունում կանաչ թվային անցաթղթերի (պատվաստումների վկայագրերի) շուտափույթ ներդրմանը, որոնք ուժի մեջ կմտնեն հուլիսի 1-ին: Այս մասին ասվում է ԵՄ գագաթնաժողովի`  երեքշաբթի հրապարակված եզրափակիչ հայտարարության մեջ:

«Եվրոպական խորհուրդը ողջունում է կանաչ թվային սերտիֆիկատների մասին համաձայնագիրը Եվրոպական խորհրդարանի եւ ԵՄ խորհրդի միջեւ [որը դրանց իրականացում է նախատեսում հուլիսի 1-ից] եւ կոչ է անում շուտափույթ կերպով կյանքի կոչել այն»,- ասվում է փաստաթղթում: