ԵՄ առաջնորդները պայմանավորվել են առնվազն տարեվերջին COVID-19-ի դեմ պատվաստանյութի առնվազն 100 միլիոն դեղաչափ փոխանցել աղքատ երկրներին, քանի որ մատակարարումները Եվրոպայում կայունորեն աճում են, փոխանցում է AP-ն:
Գագաթնաժողովի ավարտից հետո ԵՄ 27 երկրների ղեկավարները հաստատեցին հայտարարություն, որում նրանք խոստանում են շարունակել ջանքերը՝ «գլոբալ կարիքների բավարարման նպատակով պատվաստանյութերի համաշխարհային արտադրական կարողությունների բարձրացման համար»:
Նրանք նաեւ կոչ են արել «ակտիվացնել ջանքերը` COVID-19-ի դեմ պատվաստանյութերի համաշխարհային արդարացի հասանելիությունն ապահովելու համար» եւ վերահաստատել են իրենց աջակցությունը ՄԱԿ-ի կողմից աջակցվող COVAX ծրագրին:
Առաջնորդները խոստովանել են, որ պատվաստումը վերջապես պոպուլյար է դառնում իրենց մայրցամաքում ցավոտ դանդաղ մեկնարկից հետո` ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Իսրայելի հաջող արշավների համեմատ: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ղեկավարներին ներկայացրել էր տվյալները, որոնք ենթադրում են, որ մինչեւ մայիսի վերջ տարածաշրջան 300 միլիոն դեղաչափ կմատակարարվի, ընդ որում 450 միլիոն մեծահասակների մոտ 46 տոկոսը կստանա պատվաստանյութի առնվազն առաջին դեղաչափը:





























