Հայ առաքելական եկեղեցին հունիսի 25-ին տոնում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի` խոր վիրապից ելնելու տոնը, որը հռչակվել է Սուրբ Խոր Վիրապ վանքի ուխտի օր:
Այս առիթով Մայր Աթոռի Վանորեից տեսչությունը կազմակերպում է ուխտագնացություն:
Առավոտյան 1030-ին Խոր Վիրապի վանք կտարվեն Ս. Գրիգոր Լուսավորչի մասունքները, 1100-ին կմատուցվի Սուրբ Պատարագ, որից հետո կկատարվի Սուրբ մասունքներով մասնավոր օրհնության արարողություն:
Ս. Լուսավորչի մասունքները վանքում կմնան մինչեւ նույն օրվա երեկոյան ժամերգության ավարտը` ժամը 18:00-ն:




























