Թե տնտեսական զարգացման տեսակետից, որը կապված է մեր հարկաբյուջետային հարաբերությունների հետ, թե տնտեսությանը զարկ տալու տեսակետից, թե այն անվտանգային միջավայրն ապահովելու տեսակետից, որը անհրաժեշտ է տնտեսական զարգացման համար, կարեւոր է Սյունիքում եւ արեւելյան սահմաններին ենթակառուցվածքների վրա ծախսեր անելը: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, Պատիվ ունեմ» դաշինքի տնտեսական կոնֆերանսի ժամանակ նշեց ֆինանսների նախկին նախարար Վաչե Գաբրիելյանը:

«Այդ ենթակառուցվածքները վերաբերում են թե սահմանների կահավորմանը, թե ճանապարհներին, թե այլ ենթակառուցվածքներին, այդ թվում թվային:

Սա որպես առաջնահերթություն,  կարծում եմ՝ բոլորը կիսում են այն տեսակետից, որ թե մեր պարտքի պայմաններում մենք պետք է ոսկե կանոնը պահպանենք, թե այդ տեսակետից է անհրաժեշտ, որ կապիտալ ներդրումներ անենք եւ տնտեսական պոտենցիալ չկորցնենք, թե ապահովենք ենթակառուցվածքներով:

Սյունիքին նայենք որպես նաեւ տնտեսական գոտի: Սյունիքը մեր միակ հատվածն է, որտեղ ունենք ամենաքիչ արտագնա աշխատողներին: Հանքարդյունաբերությունը ապահովում է հմտությունների դիմաց շատ ավելի  նորմալ եկամուտներ: Սյունիքում միջին աշխատավարձը համադրելի է եւ գուցե ավելի է Երեւանից:

Այսինքն պետք է վերադառնալ հարկաբյուջետային ոսկե կանոնին վերադարձը եւ կապիտալ ծախսեր անել հատկապես Սյունիքում եւ նորահայտ արեւելյան սահմաններում, այդ թվում Գեղարքունիքի ենթակառուցվածքներն արդիականացնելու վրա»,-ասաց նա: