Ռադիոէլեկտրոնային պայքարի վարժանքների ժամանակ իրանական բանակի անօդաչու թռչող սարքերը Հորմուզի նեղուցում հայտնաբերել եւ երեք ժամ շարունակ հետեւել են ԱՄՆ ՌԾՈՒ «USS Georgia» սուզանավին, հաղորդել է Tasnim-ը: 

Ցամաքային զորքերի, ավիացիայի, ռազմածովային նավատորմի եւ հակաօդային պաշտպանության համատեղ վարժանքների ընթացքում մշակվել է ռադիոէլեկտրոնային պայքարի մարտավարություն:

«Sky Shield 1400» վարժանքները ընդգրկել են Իրանի շատ տարածքներ:

Վարժանքների կարեւորագույն պահերից մեկը «USS Georgia» սուզանավի հայտնաբերումն ու դիտարկումն էր երեք ժամ շարունակ: Իրանական դրոնները հետեւել են ամերիկյան սուզանավին՝ Հորմուզի նեղուցը լքելիս, եւ պատկերները փոխանցել վարժանքների հրամանատարա-դիսպետչերական կենտրոնին:

Սպաները 100-ից ավել ռադիոէլեկտրոնային պայքարի գործողություն են իրականացրել՝ տարբեր անօդաչուներով թռչելով սահմանամերձ շրջանների վրայով:   

Վարժանքների արագ արձագանքման ուժերը եւ ռադիոէլեկտրոնային պայքարի նոր համակարգերը նույնպես օգտագործվել են կիբերպաշտպանության եւ հարձակման մարտավարություն մշակելու վարժանքներում: