Կոտայքի մարզում, այսօր՝ մայիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։55-ի սահմաններում Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Արամ Պետրոսյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 24 կմ-ին դեսևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ձորում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։