Վրաստանում մսի գների բարձրացման համար պետք չի մեղադրել Եվրամիությանը: Այս մասին Թբիլիսիում հայտարարել է Եվրահանձնաժողովի գյուղատնտեսության հարցերով պատվիրակության անդամ Խուան Էչանովեն, հաղորդում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:
«Որոշ վրացական լրատվամիջոցներ եւ քաղաքագետներ հայտարարում են, թե Վրաստանում մսի գնի բարձրացումը տեղի է ունեցել Եվրամիության առաջարկով: Ի պատասխան այդ հայտարարությունների պետք է նշեմ, որ վրացական կողմի մեղադրանքներն անհիմն են: Եվրամիությունը համաձայն է Վրաստանում մսի գնի բարձրացման վերաբերյալ փորձագետների գնահատականներին եւ կարծում է որ դրա պատճառը երկրում առկա գնաճն է, ֆերմերների նկատմամբ պետության նվազ աջակցությունը»,- ընդգծել է Էչանովեն վրաց ժողովրդին ուղղված իր կոչում:
Նա նաեւ նշել է, որ Եվրահանձնաժողովը երբեք չի խնդրել վրացական կողմին, անմիջապես կարգավորել այն հարցը, որ շուկայում վաճառվեն միայն հատուկ սպանված անասունի միս:
Նշենք, որ վերջին ամիսներին Վրաստանում մսի գինը կտրուկ աճել է, ինչը հասարակության լուրջ դժգոհության առիթ է դարձել:



























