Թաթուլ Կրպեյանի զբոսայգում նախօրեին հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող տղամարդու դիակը:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մայիսի 25-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է մայիսի 15-ից որպես անհետ կորած որոնվող, 1984 թ. ծնված Գոռ Համբարձումյանի դիակը՝ կիսանեխված վիճակում: Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 37-ամյա Գոռ Համբարձումյանը մայիսի 13-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել։ Նա որոնվում էր որպես անհետ կորած: