Այն գաղափարը, որ կարելի է ուղեղը մարզելու խաղեր խաղալ եւ դրանով զարգացնել ճանաչողական ունակությունները, շատ գրավիչ է թվում, բայց գիտնականներն ապացուցել են, որ դա պարզապես առասպել է: Մտածելու օրգանը մարզելու խաղերը բանականությունը չեն զարգացնում, հայտնում է Planet-Today-ը:
Այն մասին, որ «ուղեղի համար մարզասարքեր» չեն լինում, հայտարարել են գիտնականները, որոնք ամփոփել են մի քանի հազար մասնակիցների հետ լայնածավալ փորձի արդյունքները: Մոտ 1000 կամավորներ պարբերաբար օգտվել են ուղեղի համար մարզասարքերից, իսկ մոտ 7500-ը՝ ոչ: Գիտնականները համեմատել են նրանց ճանաչողական թեստավորման արդյունքները եւ որեւէ նկատելի տարբերություն չեն գտել:
Ընդհանրապես, բոլոր տեսակի խաղերը, որոնց օգնությամբ, ինչպես ընդունված է համարել, կարելի է ուղեղը մարզել, կարող են լինել զվարճալի կամ նույնիսկ սթրեսի հաղթահարման գործիք, բայց ոչ ավելին: Պետք չէ հավատալ, որ կանոնավոր ինչ-որ հատուկ խաղ խաղալու դեպքում կարելի է ավելի խելացի դառնալ: Նոր փորձի հեղինակները ապացուցել են, որ սա պարզապես առասպել է, որը, հավանաբար, տարածվում է նաեւ նման խաղեր ստեղծողների ջանքերով:





























