«Գյումրիի տարվա մարդ» տիտղոսն այս տարի շնորհվել է գործարար Արման Սահակյանին: «Այն շնորհվում է Գյումրիի հեղինակության, գյումրեցիների բարոյահոգեբանական եւ գիտամշակութային ավանդների աճին նպաստող իր նախադեպը չունեցող գործունեության կամ արարք իրականացրած անձին»,-հայտարարել է «Գյումրիի տարվա մարդ» տիտղոսը շնորհող հանձնախմբի անդամ Սամվել Գրիգորյանը:
Գործարար Արման Սահակյանը 2010 թվականի օգոստոսին, ձեռք բերելով «Շիրակ» ֆուտբոլային ակումբը, պատրաստակամություն էր հայտնել ֆինանսապես ծանր վիճակում հայտնված թիմին հանել այդ վիճակից եւ հանդես գալ երկարաժամկետ ծրագրերով:
Արման Սահակյանին հավաստագիր են հանձնել եւ Գյումրիի ոսկե մեդալ շնորհել: Իսկ Շիրակի մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը Արման Սահակյանին զգուշացրել է, որ «տարվա մարդ» կոչումը լուրջ պահանջներ է ներկայացնում տիտղոսակրին:




























