Որոշ ընդդիմադիր ուժեր ընտրողաբար կրկնօրինակում են միայն սահմանային այն տեսանյութերը, որոնք նկարահանվում են ադրբեջանական կողմից: Այս մասին մայիսի 26-ին Ազգային ժողովի նիստում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Այսպես, ըստ նրա, այս քաղաքական շրջանակները եւ ինտերնետում նրանց համախոհ օգտագործողները լայնորեն տարածում են միայն այն տեսանյութերը, որոնք նախկինում տարածել էր ադրբեջանական կողմը, եւ որոնք ցույց էին տալիս ադրբեջանական տեսակետը:

«Ընդ որում՝ կան նաեւ այլ տեսանյութեր, երբ Հայաստանի Զինված ուժերը, ուժ կիրառելով, նույն կերպ դուրս են մղել ադրբեջանցի զինծառայողներին իրենց տարածքից: Սակայն, չգիտես ինչու, նրանք չեն տարածել այս տեսանյութերը: Եւ դրանից հետո նրանք հայտարարում են. «Մենք բանակի կողքին ենք»: Ինչպե՞ս եք դա բացատրում»,- դժգոհեց Փաշինյանը՝ չբացառելով սակայն, որ ադրբեջանական կողմը եւս Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացների, ինչպես նաեւ դրանց արդյունքների վրա ազդելու նպատակ է հետապնդում: