ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ընտրություններին չի մասնակցում իր անձնական որոշմամբ։ Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է նա։
«Գաղտնիք չի, որ ես դեմ եմ եղել այս ընտրություններին իմ կուսակցության մասնակցությանը։ Մենք ընդդիմադիր ուժերով պետք է թույլ չտայինք այս ընտրությունները, ինչևէ, գնացքը գնացել է, իսկ հիմա՝ ստեղծված իրավիճակում, ընտրությունները միակ միջոցն են, որով հնարավոր է իշխանափոխություն անել։
Ես չեմ առաջադրվում, բայց պատրաստվում եմ կրծել ցանկացած շնագայլի կոկորդը, որը կփորձի նորից թուրքական յաթաղանը քաշել հայկական ինքնության գոյության վրա։
Ես չեմ առաջադրվում, իմ անձնական որոշումն է և շնորհակալ եմ կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանից, որ հարգել է իմ որոշումը»,– նշել է Աշոտյանը։





























