Bloomberg-ի ստրատեգ Մայք ՄակԳլոունը հայտարարել է, որ բիթքոինը դեռեւս գտնվում է ցլային շուկայի փուլում եւ ձգտում է 100 հազար դոլար նշաձողին։ Նա նշել է, որ կրիպտոարժույթի փոխարժեքի մեծ փոփոխությունը՝ մինչեւ 30 հազար դոլար, առաջ էր բերել չափից ավելի մեծ էներգիայի սպառումը, բայց դա հաստատում է աշխարհում ամենախոշոր ապակենտրոնացված ցանցի ստատուսը։ Բացի այդ, ՄակԳլոունը ընդգծել է, որ բիթքոին ստանալը դառնում է ավելի էկոլոգիական, տեղեկացնում է «Պրայմ»-ը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Tesla-ի եւ SpaceX-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկը հանդիպում էր ունեցել բիթքոինի հյուսիսամերիկյան մայներների հետ, քննարկվել էր վերարտադրվող էներգիայի օգտագործման թեման կրիպտոարժույթ ստանալու համար։ Այս համատեքստում բիթքոինի գինն սկսել է աճել։