Չինաստանի Սանսինդույ քաղաքի մերձակայքում հնէաբանները վեց նոր հոր են հայտնաբերել, որում հնագույն գտածոներ կան: Նախնական թվագրումը ցույց է տվել, որ գտածոները մոտ 3000 տարեկան են: Սա այս տարածքում առաջին գտածոն չէ. այս տարածքի հնագիտական արժեքը հայտնի էր դարձել 1929 թվականին, սակայն դրա մանրամասն ուսումնասիրությունը գիտնականները սկսել էին միայն 1986 թվականին, հայտնում է Planet- today-ը` վկայակոչելով Live Science-ը:
Վեց զոհաբերական փոսերում գիտնականները շուրջ կես հազար տարբեր գտածոներ են հայտնաբերե, այդ թվում` բրոնզից եւ ոսկուց պատրաստված ծիսական դիմակներ: Թվագրումը ցույց է տվել, որ գտածոները մոտ երեք հազար տարվա վաղեմություն ունեն, ինչը նշանակում է, որ դրանք թաղվել են Շուի հին թագավորության ժամանակաշրջանում: Սակայն փորձագետները ենթադրում են, որ ծիսական փոսերը ստեղծվել են գրեթե գրեթե պետության անկումից առաջ, քանի որ մ.թ.ա. 316 թվականին այս տարածքը նվաճվել էր Զին թագավորության կողմից:
Ծիսական դիմակներից բացի, փոսերում փղոսկրե նրբագեղ արձանիկներ, մետաքսե գործվածքների կտորներ, բույսերի սերմեր եւ բրինձ է հայտնաբերվել: Գիտնականները զարմանքով նաեւ, որ «բրոնզից պատրաստված նախկինում չտեսնված իրեր» են հայտնաբերել: Սիչուան նահանգի Մշակութային մասունքների եւ հնագիտության գիտահետազոտական ինստիտուտի հնագետ Լեյ Յույի խոսքով` այդպիսիք էին «բրոնզե մեծ իրերը, որոնք զարդարված էին վիշապների կամ կովերի պատկերներով»:
Նոր գտածոները շատ մոտ են 1986 թվականին հայտնաբերված մյուս փոսերին, որոնք 3200 տարեկան են: Չնայած արտեֆակտների առատությանը` ոչ մի փոսում մարդկային մնացորդներ չեն հայտնաբերվել: Գիտնականները ենթադրում են, որ կա՛մ փոսերը ծիսական զոհաբերության վայր են եղել, կա՛մ դրանցում թաղվել են միայն մարդու աճյունը դիակիզումից հետո:





























