Դանիայից հետազոտողները ստեղծել են միջոց փոխարինելու սննդամթերքն ու ըմպելիքները փաթեթավորելու համար նախատեսված պլաստիկն ընտանի կենդանիների կերից ցելյուլոզայով: Խոտից սպիտակուցը հեռացնելուց հետո մնում է մանրաթելերով հարուստ, սակայն չկիրառվող մասը: Հենց դա էլ կօգտագործեն SinProPack նախագծի գիտնականները, որը մեկնարկել է 2021 թվականի մարտի 1-ին, որպեսզի այլընտրանք առաջարկի մեկանգամյա օգտագործման փաթեթավորմանը, հաղորդում է Lenta-ն:
«Վերցրու քեզ հետ» եղանակով սննդամթերքի պահանջարկի մեծացումը նպաստում է մեկանգամյա պլաստիկի պահանջարկի աճին, եւ մեծանում է նաեւ խնդիրը: Նախագծի շրջանակում ներկայացվում է սննդամթերքի համար բուսական հյուսվածքների հիման վրա փաթեթը եւ դրա ցուցադրումը սուպերմարկետների դարակներում»,-պատմել են գյուտարարները:
Գիտնականների պնդմամբ՝ Դանիայում ամեն տարի օգտագործվում է ավելի քան 10 հազար տոննա փաթեթավորում սննդամթերք եւ ըմպելիք տանելու համար: Մեկանգամյա օգտագործման պլաստիկի այդ ծավալի փոխարինումը կենսաբանական հիմքով այլընտրանքով կկրճատի ածխաթթու գազի արտանետումները:





























