Մակրոնը խորապես մտահոգված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանին տեղի ունեցած միջադեպերով, որոնցից վերջինի ժամանակ՝ մայիսի 26-ի լույս 27-ի գիշերը ադրբեջանական զորքերի կողմից գերեվարվել է 6 հայ զինվոր: Այդ մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
«Ֆրանսիան կողմերին կոչ է անում դրսեւորել առավելագույն զսպվածություն եւ զերծ մնալ ցանկացած սադրանքներից: Երկու երկրների միջեւ սահմանների դեմարկացիան եւ դելիմիտացիան պետք է անցկացվի կողմերի միջեւ բանակցությունների շրջանակում»,-նշել են Ֆրանսիայի ԱԳՆ-ում՝ հիշեցնելով մայիսի 13-ին Էմանուել Մակրոնի տարածած հայտարարությունը:





























