Մելբուռնում եւ Վիկտորիա նահանգում մտցվել է յոթնօրյա կարանտին կորոնավիրուսի հնդկական տեսակի հայտնվելու հետ կապված, որն ավելի վարակիչ է համարվում։
Վիկտորիա նահանգի վարչապետի պաշտոնակատար Ջեյմս Մեռլինոն հայտարարել է, որ եթե իրավիճակը չփոխվի, ապա այն կարող է դուրս գալ վերահսկողությունից։
Նոր կլաստերը Մելբուռնում հայտնաբերվել է այն բանից հետո, երբ ճանապարհորդը Հնդկաստանից կարանտինի ժամանակ վարակվել է հյուրանոցում այս ամսվա սկզբին Հարավային Ավստրալիա գալուն պես, տեղեկացնում է AP-ը։
Գրանցվել է վարակման 26 դեպք, եւս 10 000-ը համարվում է արդեն վարակվածների հետ շփված մարդ։
Կարանտինի պայմաններում կփակվեն դպրոցները, իսկ սրճարաններին եւ ռեստորաններին կթույլատրվի միայն ուտելիքի առաքում։ Բացի այդ, բնակիչները կարող են տներից դուրս գալ միայն մթերքներ գնելու եւ կենսականորեն կարեւոր այլ կարիքներ հոգալու համար, տեղեկացնում է AP-ը։
Վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել է, որ կառավարությունն արդեն Վիկտորիա է ուղարկել 218 զինծառայողի՝ վիրուսի կանխմանն օգնելու համար։




























