Զբոսանավով նավարկող զբոսաշրջիկներին վախեցրած հսկա շնաձուկը տեսության առիթ է տվել, թե դա մեգալոդոն է՝ անհետացած գիշատիչ, որը հայտնի էր իր հսկայական չափերով։

Երաժիշտ Ալեքս Ալբրեխտը նկարահանել է հսկայական կենդանուն ջրում, երբ զբոսանավով շրջագայում էր Ատլանտյան օվկիանոսով, տեղեկացնում է NYP-ը։

«Վեց շաբաթ նավարկելով Ատլանտիկայում՝ տեսա այդ գրողի տարած շնաձկանը»,- TikTok-ի տեսանյութի տակ գրել է նա։

Կադրերը հավաքել են ավելի քան 37 միլիոն դիտում եւ հարյուրավոր մեկնաբանություններ, որոնցում շնաձկան տարատեսակի մասին ենթադրություններ են արվում։ Ոմանք ենթադրել են, թե դա շնաձկների երեք տեսակներից մեկն է, որոնք սնվում են պլանկտոններով եւ չնայած իրենց չափերին՝ միանգամայն անվտանգ են մարդու համար։

Մյուսները ենթադրել են, որ դա կարող է մեգալոդոն լինել, որն ապրել է 23 միլիոն տարի առաջ եւ ունեցել 59 ֆուտ երկարություն։