Հայաստանի իշխանությունները պայքարում են այն մասնագետների դեմ, ովքեր Թուրքիայի դեմ են հանդես գալիս: Այս մասին մայիսի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Թուրքագետը բացատրեց, որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը («Հայկական ժամանակ») հարցում է արել, որպեսզի տեղեկատվություն ստանա այն մասին, թե ինչպես է Ռուբեն Մելքոնյանը ստացել իր գիտական աստիճանները:

«Այս գործընթացը սկսվեց այն բանից հետո, երբ ես որոշեցի զբաղվել քաղաքականությամբ: Այս ամենը ակնհայտ թուրքամետ քաղաքականության շարունակությունն է, որը ներկայիս ռեժիմը սկսել է 2018-ին իշխանության գալուց անմիջապես հետո: Ես մտել եմ քաղաքականություն, քանի որ ոչ որպես քաղաքացի, ոչ էլ որպես մասնագետ չեմ կարող պասիվորեն հետեւել գործընթացներին: Իսկ այս թերթին խորհուրդ եմ տալիս փոխարինել իր անվանումը «թուրքական ժամանակ»-ով,- ասաց Մելքոնյանը: