Ամեն ընտանիքում կան մարդիկ, որոնք առեւտուր անելիս լավ միսը վատ մսից տարբերում են, լրատվությունն էլ է այդպես. Երբ գնում ենք շուկա «ֆեյք» միս էլ կա, իրական միս էլ կա. մարդիկ սովորել են, գնում են շուկա ու միանգամից գիտեն՝ միսը ֆեյք է, թե ոչ: Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համակիրների հետ հանդիպման ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Ո՞նց է սովորում: Մի քանի անգամ սխալվում է, միսը տանում է տուն, ամբողջ ընտանիքը բողոքում է, թե էս ինչ ես առել: Լրատվությունն էլ նույնն է: Մարզերում մարդիկ մեզ ասում են՝ էդ ալիքներն ինչի՞ չեք փակում: Մենք ինչի՞ փակենք: Փակենք, որ ամբողջ աշխարհով ասեն՝ մեզ ճնշո՞ւմ են: Ես ասում եմ՝ ժողովուրդ ջան, պուլտը ձեր ձեռքն ա, ուզում եք՝ փակեք: Լրատվությունն էլ է ձեր ձեռքը:
Ես չեմ ուզում, գնանք այն ճանապարհով, որ մեկը մի բան ասեց, պադյեզդում ծեծեցին, ինչպես նախկինում, կամ պադյեզդում կրակեցին: Մակ մեկը ԱԽ նիստում դեմ արտահայտվեց Մեղրին հանձնելուն, հետո չգիտեմ ոնց ստացվեց, մեկը վարչապետի պաշտոնում էր, մյուսը ԱԺ նախագահի պաշտոնում, ու ինչ-որ մեկը լրիվ պատահաբար, մի ռոմանտիկ մտավ ու գնդակահարեց: մենք մեր ապագան այդպես չենք տեսնում»,-ասաց Փաշինյանը:





























