Մենք հարկային ոլորտում հեղափոխություն ենք արել, որովհետեւ մենք բիզնեսին ունեցած նախկին ամբողջ պարտքը փակել ենք: Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համակիրների հետ հանդիպման ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Եթե որեւէ բիզնես կասի, որ ինքը երրորդ հանրապետության պատմության մեջ ավելի լավ միջավայրում է աշխատել, քան հիմա, ինքը ուղղակի ճիշտ չի ասում»,-ասաց նա: