Եվրոպական հեռարձակողների միության (ԵՀՄ) գործադիր կոմիտեն, որը, մասնավորապես, կազմակերպում է «Եվրատեսիլ» երգի մրցույթը, որոշում է կայացրել դադարեցնել Բելհեռուստառադիոընկերության անդամակցությունը: Այս մասին ասվում է ԵՄ-ի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ուրբաթ օրը:

«Այսօրվա նիստինի ԵՀ  գործադիր կոմիտեն որոշում կայացրեց կասեցնել Բելհեռուստառադիոընկերության անդամակցությունը»,- ասվում է փաստաթղթում: Ինչպես նշվում է, ԵՀՄ-ի որոշման պատճառը Մինսկի օդանավակայանում ձերբակալված Ռոման Պրոտասեւիչի եւ Սոֆիա Սապեգայի, հավանաբար, ճնշման տակ վերցված հարցազրույցն է: