2021 թվականին համավարակի հետ կապված իրավիճակը թույլ չտվեց մի շարք խոշոր միջազգային ցուցահանդեսների, այդ թվում՝ Ժնեւի ավտոսրահի անցկացումը: Այն կվերադառնա հաջորդ տարի, հայտնում է RG-ն:
Ժնեւյան ավտոմոբիլային շոուն կարող էր մոռացության մատնվել այն պատճառով, որ ցուցահանդեսը 2021 թվականին չի կայանա: Հիշեցնենք, որ դա ստիպել է կազմակերպիչներին ցուցահանդես անցկացնելու իրավունքը վաճառել Palexpo SA ընկերությանը, ում պատկանում է այն շենքը, որտեղ անցկացվում է մոտոր-շոուն։
Կազմակերպիչներն արդեն սկսել են մասնակիցներից հայտեր ընդունել՝ առաջարկելով շտապել, քանի որ Ժնեւում ցուցադրվել ցանկացողների թիվը շատ է: Ժնեւի ավտոսրահը լրագրողների առջեւ իր դռները կբացի 2022 թվականի փետրվարի 17-ին, ցուցահանդես կարելի է այցելել փետրվարի 19-ից: Հիշեցնենք, որ նախկինում ցուցահանդեսը մարտին էր անցկացվում:
«Իմ թիմը եւ ես անհամբեր սպասում ենք հայտատուների, այնուհետեւ հասարակության համար մեր հայեցակարգը ներկայացնելուն: Հուսով ենք, որ COVID-19-ի հետ կապված իրավիճակը վերջնականապես կկարգավորվի եւ չեն մտցվի լրացուցիչ սահմանափակումներ, որոնք կարող են խանգարել մեզ իրականացնել մտահղացումները»,- ասել է ավտոսրահի գլխավոր տնօրեն Սանդրո Մեսկիտան:





























