Իսպանիան աշխարհում ամենաշատ թվով մաքուր լողափեր ունեցող երկիրն է։ Այդ մասին հաղորդվում է «Երկնագույն դրոշ» մրցանակաբաշխության կայքում, որն ամեն տարի պարգեւատրում է լողափերն ու նավահանգիստները, որոնցում ջուրը համապաաատասխանում է ստանդարտներին եւ պիտանի է անվտանգ լողալու համար։

Բնապահպանական զարգացման հիմնադրամը (FEE), որը պատասխանատու է մրցանակաբաշխության համար, կազմել է աշխարհի 49 երկրների վարկանշային աղյուսակը՝ գնահատելով դրանցից յուրաքանչյուրում ջրի որակը։

Ցանկում առաջին տեղն է զբաղեցնում Իսպանիան․ թագավորության 614 լողափերում չեն հայտաբերվել աղտոտումներ։ Երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել Հունաստանը (545 մաքուր լողափ), իսկ երրորդը՝ Թուրքիան (519 լողափ)։ Վարկանշում տեղ են գտել նաեւ Ֆրանսիան (410 լողափ), Իտալիան (416 լողափ), Պորտուգալիան (372 լողափ), Դանիան (168 լողափ) եւ Նիդերլանդները (56 լողափ)։
Հայտնի է նաեւ, որ Ռուսաստանը հայտնվել է վարկանշային աղյուսակի 21-րդ հորիզոնականում․ փորձագետները բարձր են գնահատել երկրի 35 լողափերը։

Ավելի վաղ՝ 2020 թվականին, ռուս կին զբոսաշրջիկը հանգստացել էր Աբխազիայում եւ բացահայտել ճշմարտությունը տեղի լողափերում Սեւ ծովի մաքրության մասին։ Այսպես, զբոսաշրջիկը պատմել էր, որ նախքան ուղեւորությունը շատերն ասում էին նրան շատ մաքուր եւ գեղեցիկ ջրի մասին, սակայն, նրա խոսքով, այդպիսի ջուրը բնավ ամենուր չէ։