Կանադայի խորհրդարանի անդամ Ուիլ Ամոսը ներողություն է խնդրել այն բանից հետո, երբ որոշել էր կարիքը հոգալ հենց Համայնքների պալատի նիստի ժամանակ, որն ընթանում էր Zoom տարբերակով։ Ավելի վաղ՝ ապրիլին, Համայնքների պալատի օնլայն նիստի ժամանակ նա մերկ էր, գրում է NBC News-ը։
Ինչպես նշում է պարբերականը, չորեքշաբթի օրվա նիստի ընթացքում հանդիպման մասնակիցներից մեկը նկատել է Քվեբեկից կառավարող լիբերալ կուսակցության անդամ, պատգամավոր Ուիլյամ Ամոսին՝ կարիքը հոգալիս։ Ամոսը գլխավորը չէր այդ ժամանակ էկրանին, բայց եւ այնպես «բռնվել է հանցանքի վայրում» եւ ստիպված էր հրապարակային ներողություն խնդրել միջադեպի համար եւ անգամ ժամանակավորապես հրաժարվել պարտականությունների կատարումից։
«Երեկ երեկոյան, ներկա լինելով Համայնքների պալատի լսումներին գրեթե անհարմար իրադրությունում, ես միզել եմ՝ չգիտակցելով, որ տեսախցիկի առջեւ եմ»,- նշել է Ամոսն իր հայտարարությունում։ «Չնայած դա պատահական էր եւ աննկատ հանրության համար, բայց դա միանգամայն անընդունելի էր, եւ ես ներողություն եմ խնդրում»,- ասել է նա։ Ամոսը տեղեկացրել է, որ ժամանակավորապես կհրաժարվի կոմիտեում ունեցած պարտականություններից ու նորարարությունների, գիտության եւ արդյունաբերության նախարարի խորհրդարանական քարտուղարի դերից, որպեսզի «դիմի օգնության»։





























