Իսպանիայի փոստային ծառայությանը մեղադրել են ռասիզմի մեջ՝ նամականիշերի նոր հավաքածուի պատճառով, որը կոչված է մեծացնելու իրազեկվածությունը «գունավոր» մարդկանց նկատմամբ նախապաշարմունքների մասին՝ Ջորջ Ֆլոյդի մահվան առաջին տարելիցի կապակցությամբ: Այս մասին գրել է Independent-ը:
Պետական փոստային ծառայությունը մեղադրվել է հակառասիստական քարոզչության ակտիվիստների կողմից այն գաղափարի ամրապնդման մեջ, որ սեւամորթների կյանքերն ավելի քիչ արժեն, քան սպիտակամորթներինը՝ նամականիշերի տարբեր գներից ենթադրելով: Նամականիշերի «Հավասարության» հավաքածուն արտադրվում է տարբեր գույներով` բաց շագանակագույնից մինչը սեւ: Բաց շագանակագույններն ամենաթանկն են՝ 1,60 եվրո (1,38 ֆունտ ստերլինգ), մինչդեռ ամենաէժանը սեւերն են՝ 0,70 եվրո: «Որքան մուգ է ապրանքանիշը, այնքան այն ավելի պակաս կարժենա, որպեսզի ավելի մատչելի լինի, քան սպիտակը», - ասվում է քարոզարշավի կարգախոսում: Սակայն Իսպանիայում ռասիզմի մասին գրող հեղինակ Մոհա Գերեխոն ասել է, որ չնայած սա լավ միտք է, սակայն անգիտակցաբար տարածում է այն գաղափարը, որ սեւ կյանքերն ավելի քիչ արժեք ունեն, քան սպիտակները:
Սա առաջին դեպքը չէ, որ փոստային ծառայությունը քննադատությունների է ենթարկվում քաղաքական զգացմունքները վիրավորելու համար: Անցյալ հունիսին, երբ փոստային բաժանմունքը իր փոստարկղերը ներկեց «ԼԳԲՏ+» շարժման ծիածանի գույներով` Հպարտության օրը նշելու համար, պահպանողական քննադատները հայտարարեցին, որ պետական կազմակերպությունը չպետք է բարձրաձայնի իր քաղաքական ըմբռումների մասին եւ պետք է չեզոք մնա:





























