Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին:
Twitter-ում Լյուքսեմբուրգի ԱԳՆ պաշտոնական միկրոբլոգում նշվում է. «Հայ-ադրբեջանական սահմանին վերջին իրադարձությունները տագնապալի են եւ վտանգավոր: Անհրաժեշտ է անհապաղ դեէսկալացիա: Մենք շարունակում ենք Ադրբեջանին կոչ անել անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին եւ կալանավորված քաղաքացիական անձանց»: Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ն այս հաղորդագրությանը կցել է ԵՄ-ի կողմից մայիսի 28-ին հրապարակված հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հայտարարությունը:





























