Իրանի նավթի նախարարությունը հերքել է Իրանից ԱՄՆ-ին նավթ մատակարարելու մասին հաղորդագրությունները: Այս մասին հայտարարել է գերատեսչության ներկայացուցիչ Կասրի Նուրին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ, հղում անելով ԱՄՆ էներգետիկայի նախարարության էներգետիկ տեղեկատվության վարչության (ՇՄԱԳ) տվյալներին, հաղորդվել էր, որ ԱՄՆ-ը 1991 թվականի նոյեմբերից առաջին անգամ նավթ է ներմուծել Իրանից՝ օրական 33 000 բարել միջին մատակարարմամբ:
«Մենք չենք կարող արձագանքել հրապարակված այս լուրերին: Մենք ճշգրիտ տվյալներ չունենք այս հայտարարությունների վերաբերյալ: Պաշտոնապես մենք դա չենք արել: Մեր պաշտոնական աղբյուրներում նման հաղորդագրություններ չկան: Մենք չենք հաստատում այդ տեղեկատվությունը»,- ասել է աղբյուրը:
Նախարարության ներկայացուցիչը նաեւ նշել է, որ նավթի մատակարարման մասին հայտարարությունը հետաքրքիր եւ ոչ ռացիոնալ է, քանի որ ԱՄՆ-ն ինքն է պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ, եւ մատակարարման ապացույցներ են անհրաժեշտ:
Վերջին անգամ Իրանը ԱՄՆ-ին նավթ է մատակարարել 1991 թվականի նոյեմբերին: Հետագայում մատակարարումների ծավալն աճել է օրական մինչեւ 64 000 բարել:
ԱՄՆ-ը մարտին ներմուծել է 179,4 միլիոն բարել նավթ, ինչը 22,9 միլիոն բարելով ավելի է, քան փետրվարին:




























