Համայնքների խոշորացման ծրագիր կար դեռ մեր ժամանակ, ես դա կանգնեցրել եմ մեկ պատճառով. հասկանալի էր, որ ավելի շատ բացասական հետեւանքներ էի տեսնում, քան դրական. Դրա համար ստոպ արեցինք: Այս մասին, մայիսի 28-ին, վանաձորցիների եւ «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը:
«Իմ մոտեցումը հետեւյալն է. այսօր ինչ-որ կա, պետք է սառեցնենք՝ ճիշտ հասկանալու համար հաջորդ քայլերը: Ավելի լայն քննարկումներով հասկանանք՝ արժի առաջ գնալ, թե սառեցնել: Սա ինձ համար մութ դաշտ է»,-ասաց նա:
Իր հերթին Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն ասաց, որ իրենք այդ գործընթացն առնվազն կանգնեցնելու են. «Քանի որ ազդակները տարբեր են, մենք կվերլուծենք այդ ամենը իրար հետ: Այստեղ գերակշիռ է լինելու համայնքի բնակչի կարծիքը»:





























