Նախագահ Էմանուել Մակրոնը նախազգուշացրել է, որ Ֆրանսիան դուրս կբերի իր զորքերը Մալիից, եթե այնտեղ քաղաքական անկայունությունը հանգեցնի ավելի շատ իսլամիստական ռադիկալացման, գրում է BBC News-ը։
Մակրոնը նախազգուշացրել է, որ Մալին շարժվում է իսլամիստական ազդեցության ուժգնացման ուղղությամբ։ Այդ որոշումը հաջորդել է հարավաֆրիկյան երկրում վերջին ինն ամսվա ընթացքում երկրորդ հեղաշրջմանը։
Սախելի տարածաշրջանում գտնվում է 5100 ֆրանսիական զինծառայող պատերազմի առաջնագծում Իսլամիստական զինուժի դեմ։
Ֆրանսիական զորքերն աջակցում են Մալիի, Մավրիտանիայի, Նիգերիայի, Բուրկինա Ֆասոյի եւ Չադի ուժերին Սախելի տարածաշրջանում ահաբեկիչների դեմ պայքարում 2013 թվականից։
Ֆրանսիայի նախագահը հայտնել է Le Journal du Dimanche թերթին, որ Ֆրանսիան կսատարի երկիրը, որտեղ չկա ժողովրդավարական լեգիտիմություն կամ անցումային շրջան, եւ որ Ֆրանսիան մտադիր չէ մշտապես պահել իր զորքերն Աֆրիկայում։ Այդ մասին նա զրուցել է տարածաշրջանային առաջնորդների հետ։
Տասնամյակներ շարունակ Ֆրանսիան ցուցաբերել է ռազմական օգնություն Աֆրիկայում իր նախկին գաղութների առաջնորդներին՝ հաճախակի զորքեր ուղարկելով կամ օդային հարվածներ հասցնելով զինված ապստամբներին հակազդելու համար։





























