Երկուշաբթի առավոտյան պղնձի գները փոքր-ինչ իջել են Չինաստանի արդյունաբերությունում գործարար ակտիվության վերաբերյալ տվյալների հրապարակումից հետո, որն ապրիլի համեմատ փոքր-ինչ նվազել է, վկայում են աճուրդների տվյալները:

Պղնձի հուլիսյան ֆյուչերսների գինը Comex բորսայում նվազել է 0.03 տոկոսով` մեկ ֆունտի (մոտ 0.45 կիլոգրամ) դիմաց հասնելով 4.6682 դոլարի:

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) ուրբաթ աճուրդների ավարտին մեկ տոննա պղնձի արժեքն աճել է 0.36 տոկոսով եւ կազմել 10258 դոլար, ալյումինի արժեքը` 0.08 տոկոսով եւ կազմել 2483 դոլար, ցինկի արժեքը նվազել է 0.03 տոկոսով` տոննայի դիմաց կազմելով մինչեւ 3060 դոլար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պղնձի ամենամեծ սպառող Չինաստանի արդյունաբերական հատվածում գործարար ակտիվության ինդեքսը դանդաղել է եւ հասել էր 51 կետի` ապրիլին գրանցված 51.1-ից հետո: