Անցած օրվա ընթացքում Հնդկաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աճել է 152.7 հազար մարդով, սա 50 օրվա ընթացքում դեպքերի ամենափոքր աճն է, հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Միեւնույն ժամանակ, Հնդկաստանում կորոնավիրուսով վարակված մարդկանց ընդհանուր թիվը գերազանցել է 28 միլիոնը: Նախարարության վերջին տվյալների համաձայն ` անցյալ տարվա մարտից, երբ երկրում սկսվել էր կորոնավիրուսային համավարակը, վերականգնվել է ավելի քան 25.6 միլիոն մարդ, ավելի քան 329 հազար մարդ մահացել է, իսկ բուժվողների թիվն հասել է 2 միլիոնի:

Ըստ բժիշկների` երկու շաբաթվա ընթացքում Հնդկաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը չի գերազանցում օրական 300 հազարը, ինչը վկայում է կորոնավիրուսի երկրորդ ալիքի անկման մասին: Կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի երկրորդ աճը Հնդկաստանում սկսվել էր այս տարվա փետրվարին: Ապրիլի 21-ից մայիսի 17-ը նոր դեպքերի թիվը գերազանցում էր օրական 300 հազարը` ավելին, քան ցանկացած այլ երկրում, եւ հինգ անգամ ավելի քան 400 հազար է կազմել: Համավարակի երկրորդ ալիքի ընթացքում կորոնավիրուսից բուժվող մարդկանց առավելագույն թիվն ավելի քան 3,7 միլիոն մարդ է կազմել: