Չինաստանի իշխանությունները ընտանիքներին թույլատրել են 3 երեխա ունենալ, հաղորդում է Xinhua-ն:
Գործակալության տվյալներով՝ տվյալ որոշումն ընդունվել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի քաղաքական բյուրոյի նիստի արդյունքներով:
Մի քանի տարի առաջ Չինաստանում թույլատրվել է երկրորդ երեխան ունենալ: 2013 թվականին օրենսդիրքները թույլատրել են երկու երեխա ունենալ ընտանիքներին, որտեղ ամուսիններից առնվազն մեկն իր ընտանիքում միակ զավակն է:
2020 թվականի արդյունքներով՝ Չինաստանի բնակչությունը կազմում է 1,41 մլրդ մարդ:





























