Բրիտանական Margot Krasojevi ստուդիայի ճարտարապետները հիանալի միջոց են մշակել օվկիանոսներում կուտակված աղբի դեմ պայքարի համար. այն կօգտագործվի լողացող հանգստավայր ստեղծելու համար: Արհեստական ​​կղզին, որը ստացել է Recycled Ocean Plastic Resort անվանումը, գտնվելու է Հնդկական օվկիանոսում՝ Կոկոս կղզիների ավստրալական տարածքում (Քիլինգ), հայտնում է Nat-geo-ն:

Նախագծի հեղինակ Մարգո Կրասոեւիչը հետեւյալ կերպ է նկարագրում իր գաղափարը. «Հյուրանոցն իրենից թեթեւ եւ առաձգական կառույց է ներկայացնում, որը նման է առագաստների, որոնք կարելի է ձգել ածխածնային մանրաթելերի ճկուն շրջանակի վրա: Ֆունդամենտը բարդ է լինելու, եւ մեզ այն ինչ-որ կերպ ամրացնելու միջոց է պետք: «Ցամաքը» բաղկացած կլինի պարկերից, որոնք լցված կլինեն օվկիանոսից հավաքված վերամշակված պլաստիկով: Պարկերը միացված կլինեն սինթետիկ ռետինե ցանցով: Այս նյութը կկարողանա արձագանքել օվկիանոսի մակարդակի փոփոխություններին. երբ այն բարձրանա, ջուրը կկլանվի, իսկ վարարումից հետո կվերադարձնի այն հետ: Այսպիսի համակարգը կղզին ավելի դիմացկուն կդարձնի, պատնեշ կստեղծի եւ կօգնի կանխել ջրհեղեղները:

Կղզին խարսխված կլինի հատակին հատուկ մշակված խարսխման համակարգով, որը նման է նավթային պլատֆորմներին: Ինչպես նաեւ շատ մանգրային ծառեր կտնկվեն, որոնք ոչ միայն կզարդարեն լանդշաֆտը, այլեւ ներդաշնակորենկհյուսվեն կոնստրուկցիայի մեջ՝ ամրացնելով այն:
Նախագիծը ֆինանսավորվում է հարավաֆրիկյան լեռնահանքային ձեռնարկության կողմից, որը ցանկանում է իր ներդրումն ունենալ շրջակա միջավայրի վրա: Նախատեսվում է, որ առողջարանն իր առաջին հյուրերին ընդունելու է 2025 թվականին: Կղզու չափը չի բացահայտվում. ճարտարապետը չի բացառում, որ այն «կաճի», քանի որ օվկիանոսում «շինանյութն» ամեն օր ավելանում է: